Խորվաթիայի հավաքականի առաջատարները բաց կթողնեն Իսպանիայի ընտրանու դեմ խաղը
ՍպորտԽորվաթիայի հավաքականը դեռ չի երաշխավորել խմբային փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունը, և Իսպանիայի հավաքականի դեմ խաղը շատ կարևոր է թիմի համար: Սակայն կարևորագույն խաղից առաջ խորվաթները կադրային լուրջ կորուստներ ունեն:
Վեդրան Չորլուկան, Լուկա Մոդրիչն ու Մարիո Մանջուկիչը չեն կարող մասնակցել Իսպանիայի ընտրանու դեմ խաղին: Նշված երեք ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն:
Հավելենք, որ Խորվաթիայի և Իսպանիայի հավաքականների դիմակայությունը կկայանա այսօր` հունիսի 21-ին:
