ԵՄ-ն Միջերկրական ծովում կստեղծի գործընկերային ցանց՝ ապօրինի ներգաղթյալներին հակազդելու համար
ՄիջազգայինԵվրախորհուրդը ԵՄ անդամ երկրների անօրինական ներգաղթյալների հոսքը կանխելու, ինչպես նաև նրանց ծագման և տարանցման երկրներ վերադարձնելու համար կհանձնարարի Եվրահանձնաժողովին մշակել առաջարկ՝ ուղղված Միջերկրածովյան տարածաշրջանի պետությունների հետ անհատական գործընկերային համաձայնագրերի կնքմանը՝ ասվում է Բրյուսելում հունիսի 28-29-ը կայացած ԵՄ գագաթնաժողովի եզրակացությունների նախագծում։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«ԵՄ-ն կստեղծի և օպերատիվորեն կներդնի գործընկերության նոր կառուցվածք՝ հիմնված արդյունավետ խթանների և համապատասխան պահանջների վրա, որը սկզբում կներառի սահմանափակ թվով ծագման ու տարանցման երկրներ»,- ասվում է փաստաթղթում։
ԵՄ սահմանային վերահսկողության Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականին ԵՄ է ժամանել 1.8 մլն ներգաղթյալ։