Եվրակոմիսարները կհավաքվեն հունիսի 22-ին՝ քննարկելու Մեծ Բրիտանիայի հանրաքվեն
ՄիջազգայինԵվրակոմիսարների կոլեգիան հունիսի 22-ին կայանալիք նիստում կքննարկի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հունիսի 23-ին նշանակված հանրաքվեի հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին լրագրողներին հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վինտերշտայնը:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին: Հարցումների համաձայն՝ Brexit-ի (ԵՄ-ից դուրս գալու) կողմնակիցների եւ հակառակորդների թվաքանակը մոտավորապես հավասար Է:
«Ես կարծում եմ՝ անակնկալ չԷ, որ եվրակոմիսարներն նման կարեւորության հարց են քննարկելու: Եվրակոմիսարները կարող են գնահատել ընթացիկ իրադրությունը եւ հետագա մի քանի օրերը»,- ասել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ ճեպազրույցի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: