Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»


Հերթը մշակույթինն է…

Հազարամյակներ ի վեր մշակույթը հանդիսացել է այն կարևորագույն միջոցը, որի միջոցով մարդկությունն արտահայտել է սեփական հոգու խոհերն ու արտացոլել այն արժեհամակարգը, որի կրողն է հանդիսացել ինքը: Հայերս, ինչպես հայտնի է, աշխարհին առավելապես հայտնի ենք ոչ այնքան որպես ավեր ու ավար բերող, նվաճող ազգ, որքանստեղծարար ու աշխարհին մշակութային այնպիսի արժեքներ տված ժողովուրդ, որով կարող է պարծենալ ցանկացածը, ով իրեն համարում է քաղաքակրթություն կրող, արժեհամակարգ ունեցող մեկը:

Ավա՜ղ, հատկապես վերջին տասնամյակներում, երբ 3-րդ հանրապետությունը ստիպված էր դիմակայել բազում փորձությունների ու մարտահրավերների, հատկապես բավական լուրջ հետընթաց ապրեց երկրի մշակութային կյանքը, որի պատճառը, թերևս, ոչ թե այն էր, որ ասենք հայ ժողովրդի արգանդը չորացել էր ու այլևս ընդունակ չէր տաղանդավոր մշակութային գործիչներ լույս աշխարհ բերել, այլ ֆինանսավորումը, ներդրումների պակասը:

Ցավով պետք է ամրագրենք, որ այս բացասական երևույթը շարունակվում է մինչ օրս ու մշակույթի ոլորտը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարիք է զգում հավելյալ ներդրումների ու, ինչու ոչ, ազգային բարերարների հովանավորչության:

Գագիկ Ծառուկյանի՝ ազգանպաստ գործունեության ու մարդասիրական սկզբունքների մասին երկար-բարակ խոսելը, թերևս, ավելորդ է. այդ ամենի մասին գիտի յուրաքանչյուր հայորդի, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:

Այն, որ Ծառուկյանը ժողովրդի շրջանում առավելապես հայտնի է որպես հայկական սպորտը հովանավորող ազգային բարերար ու սոցիալական նշանակության մի շարք բարեգործական ծրագրեր կյանքի կոչած գործիչ, որի հովանու ներքո հատկապես վերջին տարիներին մեծ ձեռքբերումների է կարողացել հասնել մեր սպորտը, ամենևին էլ հիմք չի տալիս ենթադրելու, թե նրա գործունեությունը սահմանափակվում է վերը նշվածներով. մշակույթը ևս մշտապես Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է եղել:

Այսպես՝ ազգային բարերարը Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների հետ ունեցած իր վերջին հանդիպմանը, շնորհավորելով նրանց Հայաստանը պատվով ներկայացնելու առթիվ, պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին: Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արվեստանոցի սաները վերջերս մասնակցել էին Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվել միանգամից 5 անվանակարգում: Ի դեպ, մեծ բարեգործը խոստացել է նաև 15 միլիոն դրամհատկացնել՝ այս տարի անցկացվելիք Շեքսպիրյան միջազգային փառատոնին հեղինակավոր թատերախմբերի՝ Հայաստան հրավիրելու համար:

Կասկած չկա, ինչպես սպորտում, այնպես էլ այլևս մշակույթում հաջողությունը մշտապես ուղեկցելու է Հայաստանին, քանի որ, ինչպես կյանքն է ապացուցում, երբ մի ոլորտով սկսում է զբաղվել անձամբ Ծառուկյանը, այն անխուսափելիորեն վերելք է ապրում: Ակնհայտ է, որ սպորտից հետո հերթը մշակույթինն է՝ աշխարհով մեկ հանրահռչակելու հայի հոգու գեղեցկությունն ու ի ցույց դնելու ներքին ոգեղենությունը, մի բան, որի կարիքն այնքան շատ է զգում ժամանակակից աշխարհը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ