ԵՄ-ի նախարարները Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները կքննարկեն հունիսի 24-ին
ՄիջազգայինԵվրամիության երկրների եվրոպական գործերի նախարարները հունիսի 24-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ԵՄ-ին անդամակցության հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հունիսի 22-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ԵՄ-ի ինստիտուտների մի ա ղբյուր:
«Եվրոպական գործերի նախարարները հունիսի 24-ին Լյուքսեմբուրգում կքննարկեն Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: