ԻՊ-ն գլխատում Է սպանված պարագլուխներին, որպեսզի չպարզվի նրանց ինքնությունը
ՄիջազգայինԻրաքի հատուկ նշանակության ուժերի ջոկատը, որը մասնակցtyr Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Էլ Ֆալուջա քաղաքի ազատագրման գործողությանը, արմատականներից գրավված դիրքերում հայտնաբերել Է զինյալների տասնյակից ավելի գլխատված դիակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 22-ին հայտնել Է Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հատուկ նշանակության ուժերի մարտիկները ԻՊ-ի դիրքերում, որոնք զինյալներն զբաղեցնում Էին քաղաքի կենտրոնի Էդ Դաբիտ թաղամասում, հայտնաբերել են «կառավարական զորքերի դեմ մարտերին մասնակցած ծայրահեղականների 12 գլխատված դիակներ»: Ինչպես պարզաբանել Է անվտանգության սպան, արմատականները «կտրում են ԻՊ-ի սպանված դաշտային հրամանատարների գլուխները, որպեսզի իրաքյան հատուկ ծառայությունները չկարողանան պարզել նրանց ինքնությունը, ովքեր արդեն սպանվել են Էլ Ֆալուջայի մարտերում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: