Լուկաշենկոն կարեւորել Է ԱՊՀ-ի անդամ երկրների համագործակցության զարգացումը
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ Անկախ պետությունների համագործակցությունը չի սպառել իր հնարավորությունները, անհրաժեշտ Է պահպանել ԱՊՀ-ն՝ որպես միջազգային կազմակերպություն, եւ ուժեղացնել անդամ երկրների տնտեսական փոխգործակցությունը:
«Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները, ԱՊՀ-ն այժմ դժվարին ժամանակներ են ապրում: Համաձայնելով Համագործակցության արդիականացման անհրաժեշտության մասին կարծիքին՝ մենք նպատակահարմար ենք համարում այն պահպանել որպես միջազգային կազմակերպություն»,-ասել Է նա՝ հունիսի 22-ին Մինսկում ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ժողովում:
Լուկաշենկոյի խոսքով՝ «ԱՊՀ-ն դույզն-ինչ չի սպառել իր հնարավորությունները»:
«Խնդիրը տնտեսական փոխգործակցությունն ուժեղացնելն Է եւ ԱՊՀ-ն մասնակից պետությունների համար ավելի գրավիչ դարձնելը»,-հավելել Է Լուկաշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: