Ռուսաստանում Գերմանիայի դեսպանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին
ՄիջազգայինՌուսաստանում Գերմանիայի դեսպան Ռյուդիգեր ֆոն Ֆրիչը Հիշատակի և ողբի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ է դրել Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանին:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հիշատակի և ողբի օրը Հայրենական Մեծ պատերազմի սկզբի տարեդարձն է: 1941թ-ի հունիսի 22-ի լուսադեմին Գերմանիայի զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա՝ օդուժի հարվածներ հասցնելով օդանավակայանների, ցամաքային ու ծովային ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ: