ՀՀ ԱԳ նախարարն Արցախի գործընկերոջն է ներկայացրել Սանկտ Պետերբուրգի եռակողմ գագաթաժողովի արդյունքները
ՔաղաքականԵրևանում հունիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի արդյունքները։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ&r aquo;։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցերին։