Օլանդը Բեռլինում քննարկելու է եվրոպական նախագծի վերագործարկման աշխատանքները
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ կայցելի Բեռլին՝ եվրոպական նախագծի շուրջ աշխատանքների քննարկման նպատակով՝ անկախ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքներից:
Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, ֆրանսիական պետության ղեկավարը հանդիպում կանցկացվի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Ինչ էլ պատահի, ես հաջորդ շաբաթ կլինեմ Գերմանիայում՝ եվրոպական նախագծի վերագործարկման հարցի շուրջ աշխատելու համար»,- ասել է Օլանդը: Նա նաև շեշտել է, որ «ակտիվացրել է շփումները շահագրգիռ կողմերի հետ»՝ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի կոնտեքստում: