Սպիտակ տունը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան կմնա Երամիության կազմում
ՄիջազգայինԱՄՆ-ն շահագրգռված է, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, սակայն վերջնական որոշումը կախված է բրիտանական ժողովրդից:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը:
Էրնեսթը խոստովանել է, որ հանրաքվեի արդյունքները կարևոր են ԱՄՆ-ի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետևելու է արդյունքներին:
ԵՄ անդամակցության հանրաքվեն Մեծ Բրիտանիայում կանցկացվի հունիսի 23-ին: