Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել խաղաղ համաձայնագրի կնքումը
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան մտադիր չէ հրաժարվել միջուկային զենքից, սակայն պատրաստ է պեկինյան «վեցնյակի» հետ քննարկել անվտանգության հարցերը, այդ թվում` ԱՄՆ-ի հետ խաղաղ համաձայնագրի կնքումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Պեկինում անցկացվող տարածաշրջանային փակ համաժողովին մասնակցող աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով` Հս. Կորեայի ԱԳՆ-ի հյուսիսամերիկյան վարչության փոխղեկավարը հայտարարել է, որ միջուկային զենքից հրաժարվելու մասին խոսք չի լինելու, քանի որ դա երկրի անվտանգությունն ապահովելու միակ տարբերակն է:
«Փհենյանը համաձայնել է բանակցություններ վարել, երբ ԱՄՆ-ն կհրաժարվի թշնամական վերաբերմունքից Հս. Կորեայի նկատմամբ և կհամաձայնի խաղաղ պայմանագրի»,- հյուսիսկորեական կողմի դիրքորոշումը ներկայացրել է գործակալության աղբյուրը: