ժողովրդի միասնությունը թույլ է տալիս պահպանել երկրում խաղաղությունը և հենց երկիրը. Լուկաշենկո
ՄիջազգայինԺողովրդի միասնությունը թույլ է տալիս պահպանել երկրում խաղաղությունը և հենց երկիրը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր V-րդ համաբելառուսական ժողովրդական հավաքի ժամանակ, հայտնում է belta.by-ն:
Երկրի ղեկավարը նշել է, որ ժողովրդի միասնությունը, նրա բոլոր ուժերի մոբիլիզացումն այն է, ինչ պետք է ոչ միայն դժվար ժամանակներում դիմակայելու, այլև դրա ժամանումը կանխելու, երկրում խաղաղությունը պահպանելու և հենց երկիրը պահպանելու համար:
«Չի կարելի անհոգ և ինքնավստահ լինել: Չի կարելի թեթևամիտ վերաբերել ապագային: Չի կարելի թույլ տալ քեզ անակնկալի բերել, ինչպես եղել է նախկինում: Պետք է կարողանալ ժամանակին կանխատեսել և կանխել վտանգը»,- ասել է Լուկաշենկոն:
«Մենք ապրում ենք մեր երկրում, ապրում ենք համեստ, բայց լավ: Մեր հարևանների օրինակով մենք համոզվել ենք՝ խաղաղություն մեծագույն արժեք է: Այն կորցնել շատ հեշտ է, իսկ խաղաղությունից պատերազմ տանող ճանապարհը կարող է շատ կարճ լինել»,- նշել է Բելառուսի առաջնորդը: