«Եվրո 2016»-ում ավարտվեց խմբային փուլը
Սպորտ«Եվրո 2016»-ում ավարտվեց խմբային փուլը: 1/8 եզրափակիչ փուլ դուրս եկած բոլոր թիմերն արդեն ունեն իրենց մրցակիցներին:«Արմենպրես»-ը հայտնում է մրցաշարի բոլոր զույգերի անունները: 1/8 եզրափակիչում կենտրոնական մրցավեճ կլին ի Իսպանիայի և Իտալիայի հավաքականների հանդիպումը: Միայն վերջին պահին ուղեգիր նվաճած Պորտուգալիայի ընտրանին կխաղա հիանալի մրցաշար անցկացնող Խորվաթիայի ընտրանու հետ: Հետաքրքիր պայքար է խոստանում նաև Շվեյցարիայ-Լեհաստան խաղը: Մրցաշարի անակնկալներից մեկը` Իսլանդիան կմրցի Անգլիայի ընտրանու հետ: Մյուս զույգերը հետևյալներն են` Ուելս-Հոյւսիսային Իռլանդիա, Հունգարիա –Բելգիա, Գերմանիա-Սլովակիա և Ֆրանսիա-Իռլանդիա:
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 25-ին: Պայքարն առաջինը կսկսի Շվեյցարիա-Լեհաստան զույգը: