Անկարան պարզաբանել է գերմանական պատվիրակությունը Ինջիրլիք չթողնելու պատճառը
ՄիջազգայինՊաշտոնական Անկարան բացատրություն է տվել, թե ինչու է արգելել գերմանական պատվիրակության մուտքը Թուրքիայի հարավում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբե րականը, խնդրի մասին խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Մալթայի արտգործնախարարի հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռազմաբազա այցելել ցանկացող ռազմական տեխնիկական բոլոր պատվիրակությունները կարող են գալ, սակայն այս պահին ոչ ռազմական և հատկապես քաղաքական գործիչների պատվիրակությունների այցն Ինջիրլիք հարմար չենք գտնում: Սա է խնդրի էությունը»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել էր, որ Թուրքիան թույլատրություն չիտրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսին այցելելու Ինջիրլիքիռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսինխորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համարարգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևգքով թուրք-գերմանականհարաբերությունների լարման հետ: «Թուրքական իշխանություններն այս պահին հավանություն չեն տալիս մեկնելու ծրագրերին:Սակայն որևէ գրավոր բացատրություն դրա համար չի տրվել»,- այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խոսնակը Der Spiegelպարբերականին: Վերջինս գրում է, որ այցի թույլտվությունը մերժվել է Հայոց ցեղասպանության մասին քվեարկության պատճառով:
Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ, պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Ժոզեֆ Յունգը Թուրքիայի նման որոշումն «աբսուրդային» է անվանել: «Մեր զինվորներն այնտեղ ՆԱՏՕ-ի հետ են: Նրանք նաև պաշտպանում են Թուրքիան»,- ասել է Յունգը: