Միջսիրիական բանակցությունների վերսկսման ամսաթիվը կորոշվի հունիսի 29-ին. Դե Միստուրա
ՄիջազգայինՍիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները պարզ կդառնան հունիսի 29-ին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խոհրդրում խորհրդակցություն անցկացվի այդ հարցի շուրջ: Reuters-ի փոխանցմամբ`հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
Դե Միստուրան տեղեկացրել է, որ ինքն ուղեկցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նախորդ շաբաթ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում, որտեղ նա Սիրիայի հարցով «երկարատև ու համապարփակ» հանդիպում է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների նախորդ փուլը դադարեցվել էր ապրիլի վերջին, երբ Հալեպում սրվեցին ապստամբ ուժերի և կառավարական զորքերի միջև բախումները: