Թուրքական դատարանը Էրդողանին Գոլումի հետ համեմատած քաղաքացուն դատապարտել է 1 տարվա պայմանական պատժի
ՄիջազգայինԱնթալիայի դատարանը մեկ տարվա պայմանական պատիժ է սահմանել Թուրքիայի քաղաքացու նկատմամբ, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի կերպարներից մեկի`Գոլումի հետ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով Hurriyet պարբերականը, Ռիֆաթ Չեթինը 2014-ին ֆեյսբուքյան իր էջում Էրդողանի և Գոլումի մի քանի լուսանկար է տեղադրել կողք-կողքի` համեմատելով նրանց դեմքերի զարմացած և հիացական արտահայտությունները:
Թուրքիայի օրենսդրության համաձայն` Չեթինին մինչև 4 տարվա ազատազրկում էր սպառնում` նախագահին վիրավորելու համար:
Ինքը՝ Չեթինը, հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ սոցցանցում լուսանկարների հրապարակման ժամանակ Էրդողանը դեռևս երկրի նախագահը չէր, այլ վարչապետն էր: