Թրամփը գործարկել Է «Քլինթոնի 10 լեգենդար խաբեությունների» կայքը
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հունիսի 23-ին գործարկել Է «Քլինթոնի տասը լեգենդար խաբեությունները» ինտերնետ-կայքը՝ դրանով իսկ շարունակելով մերկացուցիչ արշավը Դեմոկրատական կուսակցությունից իր գլխավոր մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կայքի անվանումը տրված Է Թրամփի հռետորաբանությանը լիովին համապատասխան, որը նա օգտագործում Է՝ իր ախոյանուհուն անվանելով LyingCrookedHillary.com, ինչը կարելի Է թարգմանել որպես «Ստախոս խարդախաբարո Հիլարի»:
Կայքը ձեւավորված Է չարագուշակ կարմիր-սեւ գուներանգներով, ինչպես եւ Քլինթոնի լուսանկարը գլխավոր Էջի կենտրոնում: Հենց այդտեղ Էլ զետեղված են կոճակներ Թրամփից նորությունների առաքման բաժանորդագրության ձեւակերպման եւ նվիրատվությունների ուղարկման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: