Թուրքիայում պայթյուններից զոհվել է 6, վիրավորվել՝ 16 մարդ
ՄիջազգայինԹուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին նահանգում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունից 16 մարդ է տուժել:
Հաղորդվում է երկու զոհի մասին: Տուժածները զինծառայողներ են:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Պայթուցիկով լի մեքենան պայթել է երեկ երեկոյան՝ ոստիկանական բաժանմունքի մոտ:
Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատասխանատուն Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն է՝ PKK-ն:
Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Հաքքարի նահանգում: Այստեղ զոհվել է 4 թուրք զինծառայող: