Հանրաքվեի արդյունքները Մեծ Բրիտանիայի ներքին գործն են. Լավրով
ՄիջազգայինՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի ժողովուրդների ներքին գործն Է համարել Եվրամիության կազմից այդ երկրի դուրս գալու հարցի շուրջն անցկացված հանրաքվեի արդյունքը: «Դա անգլիացի ժողովրդի ներքին գործն Է»,- պատասխանել Է նա Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեն մեկնաբանելու լրագրողների խնդրանքին, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Կան հանրաքվեի թվաբանական տվյալները, դա Մեծ Բրիտանիայի ժողովուրդների կամքն Է: Որոշեք ինքներդ»,- հավելել Է նախարարը, որին խնդրել են կարծիք հայտնել, թե ում հաղթանակը դարձավ հանրաքվեի արդյունքը:
Լավրովը չի մեկնաբանել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, թե Brexit-ի արդյունքն իբր ուրախացրել Է Ռուսաստանի իշխանություններին: ՌԴ-ի նախարարը, պատասխանելով այս արտահայտությունը մեկնաբանելու խնդրանքին, ընդգծել Է, որ ինքը «բժշկական կրթություն չի ստացել»: «Ուստի բժշկական դեպքերը չեմ մեկնաբանում»,- եզրափակել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը: