Brexit-ը կբերի Շոտլանդիայի անկախության շուրջ հերթական հանրաքվեին. Թոնի Բլեր
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կուժեղացնի Շոտլանդիայի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման նախադրյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը (1997-2007 թթ.):
«Դա այն որոշումն Է, որը հսկայական հետեւանքներ կունենա: Դուք նախադրյալների ուժեղացում կստանաք Շոտլանդիայում հերթական հանրաքվեն անցկացնելու համար, բայց արդեն այլ հանգամանքներում»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Skynews հեռուստաալիքի եթերում:
2014 թվականի սեպտեմբերին շոտլանդացի ազգայնականների կողմից նախաձեռնված հանրահարցումն ավարտվեց նրանց պարտությամբ: Քվեարկածների 55 տոկոսը հանդես եկավ ինքնիշխանության դեմ: Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենն ավելի վաղ Լոնդոնին հայտարարել Է, որ շոտլանդական ժողովրդի կամքին հակառակ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը իր հետեւից կբերի տարածաշրջանի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: