Brexit-ը Եվրամիությանը դրեց ծանր փորձության առջեւ. Օլանդ
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպային դրել Է ծանր փորձության առջեւ, որը պետք Է հաղթահարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Բրիտանացիների հանրաքվեն Եվրոպային դրեց ծանր փորձության առջեւ: Եվրոպան պետք Է դրսեւորի իր հաստատակամությունն ու ուժը, ամեն ինչ անի, որպեսզի հաղթահարի տնտեսական եւ ֆինանսական այն վտանգները, որոնք կապված են Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ»,-ասել Է Օլանդը՝ նշելով, որ արդեն ձեռնարկվել են միջոցներ, եւ ինքը հավատում Է դրանց արդյունավետությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: