Թրամփը հայտարարել Է, թե կխզի բիզնեսի հետ կապերը ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե պատրաստ Է խզել կապերը գործարարության հետ նախագահ երկրի ընտրվելու դեպքում:
«Այո՛, ես կանեմ դա: Չեմ կարծում, թե կարեւոր Է դա անել, քանի դեռ ընթանում Է նախընտրական արշավը»,- հայտարարել Է Թրամփն ի պատասխան լրագրողուհու այն հարցի, թե նա կդադարեցնի արդյոք կապերը գործարարության հետ՝ դառնալով նախագահ: Շոտլանդիայում Թրամփի ելույթը հեռարձակվում Է CNN հեռուստաալիքով: