Անգլերենը կմնա ԵՄ-ի պաշտոնական լեզուն՝ չնայած Brexit-ին
ՄիջազգայինԱնգլերենը կմնա Եվրամիության պաշտոնական լեզուն՝ չնայած ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն:
Այդ մասին լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի մի աղբյուր:
«Անգլերենը կմնա պաշտոնական լեզու»,- ասել Է աղբյուրը, ով չի ցանկացել, որ հայտնեն իր անունը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունից դուրս Է գալիս մի երկիր, որի պետական լեզուն անգլերենն Է, բայց մնում են այլ պետություններ, որտեղ գործածվում Է այդ լեզուն: Անգլերենը պաշտոնական լեզու Է Իռլանդիայում եւ Մալթայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: