Չինաստանը հարգում է Մեծ Բրիտանիայի ընտրած զարգացման ուղին. ՉԺՀ-ի ԱԳՆ
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի պաշտոնաթող լինելու որոշումն ընդունվել Է անձամբ իր կողմից. Չինաստանը հարգում Է նրա ընտրությունը:
Այդ մասին հունիսի 24-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
Ավելի վաղ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է, որ հոկտեմբերին մտադիր Է պաշտոնաթող լինել այն բանից հետո, երբ հունիսի 23-ի հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին:
«Չինաստանը հարգում Է երկրի կողմից ընտրված զարգացման ուղին: Դա բրիտանացիների ընդունած որոշումն Է, վարչապետ Քեմերոնի որոշումը նույնպես նա ինքն Է ընդունել: Մենք հարգում ենք նրա որոշումը»,-ասել Է Խուա Չունյինը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին Է Չինաստանի արձագանքը պաշտոնաթող լինելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետի որոշմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: