Շոտլանդիան կքննարկի Մեծ Բրիտանիայից անկախության շուրջ նոր հանրաքվեի հնարավորությունը
ՄիջազգայինՇոտլանդիան ձգտում Է մնալ Եվրամիության մասը, ուստի կքննարկի Մեծ Բրիտանիայից անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:
Այս մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը:
«Անկախության կրկնական հանրաքվեի անցկացման հավանականությունն այժմ շատ մեծ Է»,- նշել Է նա: Շոտլանդիայի կառավարությունը կսկսի օրենսդրական հիմքի նախապատրաստումը, որն անհրաժեշտ Է անկախության վերաբերյալ երկրորդ հանրաքվեի անցկացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: