Բաքվում բժիշկները կնոջ հիվանդ ոտքի փոխարեն անդամահատել են առողջ ոտքը
ՄիջազգայինԲաքվում բժիշկները սխալմամբ անդամահատել են կնոջ առողջ ոտքը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Anspress-ը, կնոջ ազգականները պատմել են, որ Ադրբեջանի առողջապահության նախարարության անգիոլոգիայի եւ միկրովիրաբուժության կենտրոնի բժիշկները որոշել են անդամահատել շաքարային դիաբետով հիվանդ 82-ամյա Թյարլան Ալիեւայի փտախտով հիվանդ ձախ ոտքը: Սակայն վիրահատությունից հետո տեսել են, որ հիվանդ ոտքի փոխարեն անդամահատել են կնոջ առողջ ոտքը:
«Վիրահատությունը կատարել է վիրաբույժ Վալեհ Քերիմովը: Բայց վիրահատությունից հետո նա անհետացել է», -պատմել են կնոջ ազգականները:
Կենտրոնի տնօրենը հաստատել է փաստը: «Ես ինքս շոկի մեջ եմ կատարվածից», -ասել է նա` նշելով, որ փաստով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները:
Սխալմամբ առողջ ոտքն անդամահատած վիրաբույժ Վալեհ Քերիմովը AzVizin.az կայքին ասել է. «Միեւնույն է, պետք է անդամահատվեին այդ կնոջ երկու ոտքն էլ»: