Brexit-ը 300 մլրդ եվրո կարժենա Մեծ Բրիտանիային
ՄիջազգայինԳերմանական «Բերթելսման» հիմնադրամը լուրջ հետևանքներ է կանխատեսում ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո:
Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է հիմնադրամի տնտեսական բաժնի ղեկավար Անդրեաս Էսլերը` ավելացնելով, որ դրա հետևանքներն ցավալի ողջ Եվրոպայի, սակայն առավել ցավալի են հատկապես իրենց՝ բրիտանացիների համար»:
Նրա խոսքով`ԵՄ–ից դուրս գալը կարող է հանգեցնել արտահանման սահմանափակման, ներդրումների կրճատման, ինչպես նաև եվրոպական տնտեսական գործընկերների համար երկրի ներդրումային գրավչության նվազման:
Փորձագետների նախնական գնահատումների համաձայն` Մեծ Բրիտանիայի կորուստները ԵՄ-ից դուրս գալու պատճառով մինչև 2030 թվականը կգերազանցեն 300 մլրդ եվրոն:
Միևնույն ժամանակ հիմնադրամում նշում են, որ Միացյալ Թագավորության ամբողջական առևտրային մեկուսացման պարագայում գերմանական բիզնեսը, ևս կզրկվի 55 մլրդ եվրոյից: