Տեխասում հրաձգություն է տեղի ունեցել. կա 2 զոհ
ՄիջազգայինԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում զինված անձը կրակ է բացել պարի ստուդիայում, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` դեպքի վայր ժամանակ ոստիկանները զոհվածներից մեկի մարմինը հայտնաբերել են պարի ստուդիայի շենքի մոտակայքում, մինչդեռ երկրորդ զոհը հրազենային վնասվածքից մահացել է արդեն հիվանդանոցում:
Նշվում է, որ մի քանի վիրավորներ ևս գտնվում են հիվանդանոցում: Հարձակման մասին այլ մանրամասներ ոստիկանությունը դեռևս չի հաղորդել:
«Ստուդիա-74» պարի կենտրոնի սաները 6-18 տարեկան երեխաներ ու դեռահասներ են, որոնց այստեղ անվճար են պար ուսուցանում։