Բանկերը սկսել են քայլեր ձեռնարկել իրենց գործունեությունը Մեծ Բրիտանիայից տեղափոխելու ուղղությամբ. FT
ՄիջազգայինԲանկերն արդեն սկսել են քայլեր ձեռնարկել իրենց գործունեությունը Մեծ Բրիտանիայից տեղափոխելու ուղղությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի կենտրոնական բանկի կառավարիչը նախազգուշացրել է, որ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունները կարող են կորցնել ԵՄ-ում գործելու իրենց իրավունքը, գրում է The Financial Times-ը:
Լրատվամիջոցը գրում է, որ ներդրումային բանկերն անմիջապես արձագանքել են հանրաքվեի արդյունքներին:
Խոշոր ամերիկյան բանկերը՝ JPMorgan Chase-ը, Goldman Sachs-ը, Bank of America-ն, Citigroup-ը և Morgan Stanley-ն, խոշոր մասնաճյուղեր ունեն Մեծ Բրիտանիայում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են աշխատում: Նրանք այժմ պատրաստվում են իրենց գործունեության մի մասը տեղափոխել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Դուբլինը, Փարիզը և Ֆրանկֆուրտը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների ոլորտին սպառնացող վտանգն առաջնային է դարձել շաբաթ օրը Ֆրանսիայի կենտրոնական բանկի կառավարիչ Ֆրանսուա Վիլերուա դե Գալոյի խոսքերից հետո, ով նախազգուշացրել է, որ բանկերը կկորցնեն ԵՄ-ում գործելու իրենց իրավունքները, եթե Բրիտանիան լքի միասնական շուկան: