Բելգիայում ահաբեկչության կազմակերպման գործով 2 կասկածյալի են ձերբակալել
ՄիջազգայինԲելգիայի դատախազությունը տեղեկացնում է Վերվե և Տուրնե քաղաքներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալության մասին:
BBC-ի փոխանցմամբ` երկրի դատախազության մամլո կենտրոնում ընդգծել են, որ վաղ է խոսել ահաբեկչական հարձակումը կանխելու մասին:
Գերատեսչությունը չի հաստատել նաև երեքշաբթի Բրյուսելի առևտրի կենտրոններից մեկում պայթյուն նախապատրատող տղամարդու ձերբակալության և շաբաթօրյա գործողությունների միջև կապը:
Չհաստատված տվյալներով` տղամարդկանցից մեկը մտադիր էր հարձակում իրականացնել բելգիացի երկրպագուների վրա Եվրո-2016-ի շրջանակներում հունիսի 26-ին կայանալիք Բելգիայի և Հունգարիայի հավաքականների միջև հանդիպման ժամանակ։