Շաքիրի. Ես միշտ էլ գեղեցիկ գոլեր եմ խփում
ՍպորտՇվեյցարիայի ազգային հավաքականի եւ «Սթոք Սիթիի» կիսապաշտպան Ջերդան Շաքիրին խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության 1/8 եզրափակչի շրջանակում կայացած Լեհաստանի ընտրանու (1:1, 4:5` հետխաղյա 11 մետրանոցներով) դեմ խաղի մասին:
«Գրանիտ Ջական պրոֆեսիոնալ է, նա կարող է դիմակայել այդ ցավին: Նա ուշքի կգա եւ կշարունակի աճել: Երբեմն դու լավագույնն ես, երբեմն էլ՝ ամենատխուրը:
Իմ գո՞լը. Ես միշտ էլ գեղեցիկ գոլեր եմ խփում»,- Շաքիրիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Հավելենք, որ 24-ամյա կիսապաշտպանը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: