Մոսկվայում շոգ եղանակի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
ՄիջազգայինՄոսկվայում շոգի պատճառով վտանգի «նարնջագույն»` նախավերջին մակարդակ է հայտարարվել: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` ՌԴ Հիդրոմետկայանից հայտնել են, որ այդ մակարդակը կգործի կիրակի` հունիսի 26-ին, երբ օդի ջերմաստիճանը կհասնի 30 աստիճան տաքության` ըստ Ցելսիուսի, իսկ շրջանում` մինչև 31 աստիճան տաքության:
Ինչպես նշվում է` այս կիրակին կլինի Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցված ամենատաք օրը` տարվա սկզբից: Այս տարի ամենատաք օրը մինչ այժմ եղել է հունիսի 17-ը, երբ Մոսկվայում օդի ջերմաստիճանը հասել է 29.2 ատիճանի:
Օդերևութաբանները մասնավորեցրել են, որ «նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ «եղանակը վտանգավոր է, տարերային աղետի հավանականություն կա: Վտանգի նույն մակարդակը սահմանվել է նաև Կենտրոնական Ռուսատանի մյուս շրջաններում: