Ֆիլիպ Հեմոնդը՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո Ջիբրալթարի հետ կապված հնարավոր դժվարությունների մասին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Եվրամիության կազմից դուրս գալուց հետո երկիրն ավելի քիչ հնարավորություններ ունենա պաշտպանելու Ջիբրալթարը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն ասել էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի արդյունքներից հետո Իսպանիան կձգտի Ջիբրալթարի նկատմամբ ինքնիշխանության հաստատման: Նրա խոսքով, քվեարկության արդյունքներն ամբողջությամբ փոխեցին թերակղզու ապագայի շուրջ կանխատեսումները:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն անցկացվեց հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթեցին 51.9% ձայնով, 48.1%-ը դեմ քվեարկեց: