Կոլումբիան արժանացել է Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալներին
ՍպորտՖուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացավ 3-րդ տեղի համար նախատեսված հանդիպումը: Մրցեցին ԱՄՆ-ի և Կոլումբիայի հավաքականները: «Արմենպրես»-ը հաղորդում է , որ խաղն ավարտվել է Կոլումբիայի հավաքականի հաղթանակով` նվազագույն 1-0 հաշվով:
Հանդիպումը անցել է անչափ լարված պայքարում: Միակ գնդակը խփվել է խաղի 31-րդ րոպեին, և գոլի հեղինակ է դարձել Կարլոս Բական: Թիմերի կազմում կարմիր քարտի են արժանացել Միչել Օրասկոն և Սանտիագո Արիասը: