Սիցիլիական նեղուցում փրկվել է մոտ 1.5 հազար միգրանտ. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԱվելին քան 1.4 հազար միգրանտ փրկվել է Սիցիլիական նեղուցում, որը հյուսիսային Աֆրիկան բաժանում է հարավային Իտալիայի ափերից: Այդ մասին հայտնում է ANSA գործակալությունը:
Ինչպես նշվել է, միգրանտները եղել են ութ փչովի նավակում և մեկ մակույկում: Փրկարարական գործողություններին մասնակցել են իտալական ափային պահակության ծառայության նավակները, Իտալիայի ռազմածովային ուժերի նավերը և եվրոպական Frontex գործակալությունը:
ANSA-ն նշում է, որ ավելի վաղ փրկված մի քանի հազար ներգաղթյալներին հասցրել են տարբեր իտալական նավահանգիստներ: