Օբաման ԱՄՆ-ին կոչ է արել ամբողջովին հրաժարվել խոշտանգումների պրակտիկայից
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկրի իշխանությունները չպետք է վերադառնան կտտանքներ կիրառելու պրակտիկային, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գերագույն հրամանատարի պաշտոնում իմ փորձը միայն ամրապնդել է այն համոզմունքս, որ ԱՄՆ-ը երբեք չպետք է դիմի խոշտանգումների պրակտիկային: Դա համարձակություն կտար բռնապետկան ռեժիմներին, ահաբեկիչների համար առիթ կհանդիսանար արմատականություն տարածել եւ վնաս կհասցներ ԱՄՆ հեղինակությանը՝ որպես աշխարհում բարության ուժ»,- ասել է նախագահը:
Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ն ընդունել է անցյալի սխալները եւ օգնել է ամբողջ աշխարհում տարածել մարդկանց հետ մարդասիրական վերաբերմունքի մեթոդները: