Անթալիայի հայտնի առողջարանները տարհանում են անտառային հրդեհների պատճառով
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունները տարհանում են Անթալիայից արևմուտք գտնվող Օլիմպոս քաղաքի մոտակա առողջարանային գոտին`անտառային հրդեհների վտանգի պատճառով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` շրջանի ղեկավարի խոսքով տարհանումն իրականացվում է ինչպես Օլիմպոսում, որտեղ տեղակայված են զբոսաշրջային տնակները, այնպես էլ հարևան առողջարանային շրջանները, հյուրանոցներն ու մոթելները:
Թուրք պաշտոնյայի խոսքով`անտառներում դեռ մոլեգնում է հրդեհը, որն արագ տարածվում է: «Մենք չենք կարող գուշակել, թե ուր կփչի քամին և ուր կտանի կրակը, այդ իսկ պատճառով տարհանում ենք ողջ շրջանը», - ասել է վերջինս:
Տարհանման գործողություններին ներգրավվել են նաև ժանդարմերիայի ստորաբաժանումները, որոնց աշխատակիցները շրջում են հանգստի վայրերով և զգուշացնում զբոսաշրջիկներին, ինչպես նաև օգնում են տարհանել տեղի բնակչությանը: