Եվրամիությունը պետք է մինչև տարեվերջ նոր հիմնարար պայմանագիր ընդունի. Նիկոլա Սարկոզի
ՄիջազգայինԵվրամիությունից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումը հզոր հարված է հասցնում միությանը, ինչը նշանակում է, որ մյուս 27 անդամ երկրները մինչև տարեվերջ պետք է ԵՄ-ի համար նոր հիմնարար պայմանագիր համաձայնեցնեն:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ, խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկոլա Սարկոզին Le Journal du Dimanche ամսագրին տված հարցազրույցում:
Քաղաքական գործչի խոսքով` իր համար սպասելի էր բրիտանական հանրաքվեի արդյունքը` հաշվի առնելով վերջին տարիներին եվրոպացի ղեկավարների կողմից Եվրամիության առաջ ծառացած խնդիրները լուծելուց հրաժարվելը:
Սարկոզիի խոսքով` այս քվեարկությունը հարված է, որը սկիզբ է դնում պատմական ճգնաժամի, որին համար Եվրոպան պարտական է ոչ միայն բրիտանացիների ընտրությանը:
«Այս ճգնաժամը մատնանշում է բացահայտը. այն, ինչ արեցին բրիտանացիները, կարող էին անել և այլ ազգեր, կամ՝ կարող են անել վաղը», - ասել է Սարկոզին: