Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»


«Իմ տղեն իր խորթ քրոջը չի բռնաբարել». ինչ է իրականում տեղի ունեցել Տավուշում, և ինչ կապ ունի կատարվածի հետ Արսեն Խոջոյանը

ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ Տավուշի մարզում սպանություն է տեղի ունեցել: 17-ամյա Աստղիկ Հանիսյանի սպանության մեջ մեղադրվում է ադրբեջանական գերության մեջ ընկած, ապա հայրենադարձված 25-ամյա Արսեն Խոջոյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արսենը խոստովանել է, որ Ա. Հանիսյանին դանակի հարվածներ է հասցրել ինքը: Նա ձերբակալված է:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հաստատել է Հանիսյանի մահվան լուրը՝ դժվարանալով ասել, թե որքանով է Ա. Խոջոյանի մասնակցությունը կատարվածում հավաստի:

Գյուղապետի խոսքով՝ սպանվածը որոշ ժամանակ առաջ է մոր հետ տեղափոխվել իրենց համայնք և իր վարքով թույլ է տվել վտարելու որոշում կայացնել:

ArmLur.am-ը կատարվածի շուրջ զրուցեց Արսեն Խոջոյանի մոր՝ Սվետլանա Խոջոյանի հետ: Վերջինս նախ հերքեց լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե սպանվածն Արսենի խորթ քույրն էր. «Իմ տղեն իր խորթ քրոջը չի բռնաբարել: Ո՞նց են նման բաներ գրում, հեռուստացույցով հայտարարում, եթե հաստատ չգիտեն: Նախ այդ աղջիկը գերի ընկած Մամիկոն Խոջոյանի թոռն է: Նրա որդու աղջիկը: Վանաձորից էկավ, դառավ իմ տղու խորթ քո՞ւյրը»,- վրդովված պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սպանվածն իր մոր հետ մի քանի ամիս առաջ է տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր: Հետագայում բնակիչները գյուղապետին դիմել են խնդրանքով՝ վտարել մորն ու դստերը գյուղից իրենց վատ վարքի պատճառով: Գյուղապետն էլ կանանց զգուշացրել է, որ նման ապրելակերպ շարունակելու դեպքում ստիպված կլինեն հեռանալ գյուղից:

«Աստղիկը ոստիկանների ուշադրության տակ է եղել, որովհետև մի գյուղից մյուսն էր գնում, խառնակություններ անում, անբարոյական ուրիշ կանանց հետ շփվում: Մայրը նրան տանից դուրս էր արել: Գյուղապետին խնդրեցին, թե մեզ 4 օր ժամանակ տվեք, կգնանք էստեղից»,- շարունակեց Սվետլանա Խոջոյանը:

Դեպքի օրը, ըստ մեր զրուցակցի, Արսենը Բերդ էր գնացել՝ ինչ-որ գնումներ կատարելու, իսկ տուն վերադառնալուց հետո նրա մոտ որևէ տարօրինակ բան մայրը չի նկատել. «Դրա նախորդ օրն էր Սևանից եկել, էնտեղ աշխատում էր: Շատ էինք ուրախացել, որ էրեխես արդեն լավ է, կարող է ընտանիքին օգնել, ինչ-որ բան տուն բերել: Սևանից եկավ, գնաց ալյուր գնեց, հետո ասեց՝ մա՛մ, գնում եմ Բերդ, հեռախոսի «զարյադշնիկ» առնեմ, մոմ վառեմ, հետ գամ: Ժամը 4-ին գնաց, ուզում էր քրոջը՝ Անիին էլ հետը տաներ, հետո Անին չգնաց, ինքը մենակ գնաց: Պիտի հետ գար տուն ու նորից Սևան գնար: Մեկ էլ մի քանի ժամ հետո մեր հարևանը՝ Մամիկոն Խոջոյանի աղջիկը զանգեց, գոռգռալով խոսաց հետս, թե բա որտե՞ղ է Արսենը: Ասեցի՝ գնացել է Բերդ: Մեկ էլ ասեց, թե Արսենը Աստղիկին մի մեծ մարդու հետ քաշքշելով գցել է մեքենան ու տարել ուրիշ տեղ: Ասեցի՝ ես կզանգեմ Արսենի հետ կխոսամ՝ տեսնեմ ինչ է էղել: Հետո Արսենն էկավ տուն, մեր հարևանն էլ մեր տանն էր, կարա հաստատի, ու ինքն անձամբ էլ ասել է, որ ոտիկանությունում ինչ պետք է, կասի, որ Արսենի շորերը արյունոտ չեն էղել, հանգիստ, սովորականի պես մտել է տուն: Բայց Մամիկոնի աղջիկն ասում է՝ դու շորերը լվացել ես տղուդ: Մի օր էլ ինձ ասեց՝ Աստղիկը շուտ-շուտ է գալիս ձեր տուն, ձեր հարսն է դառնալու: Ես ասեցի՝ ավելի լավ է տղուս մեռած տենամ, քան դրան իմ տուն հարս բերեմ: Ում հետ ասես, որ չի էղել, ինչ ասես՝ չի արել: Հղի էր, ասում էին իրա խորթ հորից է էրեխեն: Մամիկոնի աղջիկն ասում էր՝ դե լավ է, եղբայրս կփրկվի, Արսենն էդ էրեխուն տիրություն կանի: Ես բան չունեմ ասելու, եթե իմ տղեն է սպանել, թող իրան արժանի պատիժը ստանա, բայց դեռ ոչ մի բան ապացուցված չի, արդեն ինչ ասես, չեն ասում: Ոստիկաններն էլ ասում են՝ ադրբեջանցու ձեռք է ընկել, ինքն արած կլինի: Դա ասելու բա՞ն է: Ամեն մեկին էլ կարան կասկածեն»,- ներկայացրեց Արսեն Խոջոյանի մայրը՝ հավելելով, որ որդուն դեռևս չի տեսել. թույլ չեն տվել:

Փաստաբան վարձելու հնարավորություն Խոջոյանները չունեն: Մայրը հստակ չկարողացավ ասել՝ Արսենն ընդունել է մեղքը, թե ոչ. մինչև որդու հետ չխոսի, ոչ մեկին չի հավատա: Նրա կարծիքով՝ շատերը կարող են օգտվել որդու անօգնական վիճակից և ողջ մեղքը նրա վրա բարդել: Սվետլանա Խոջոյանը հույսը դրել է արդար քննության վրա:

Տաթև Հարությունյան 

«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր Ավետիսյան