Սյուզան Ռայսը Brexit-ը չի համարում ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք
ՄիջազգայինԱզգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Եվրամիությունից դուրս գալու մասին բրիտանական հանրաքվեի արդյունքները գործնականում լուրջ խնդիրներ չեն առաջացնի ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ռայսի խոսքով՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կմնան մոտ գործընկերներ և դաշնակիցներ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև անվտանգության այլ հարցերում։
«Մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր համագործակցության ոլորտները՝ ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, մնան անձեռնմխելի»,- ասել է Ռայսը։