Թուրքիայում սկսվում է «Սու-24»-ի օդաչուի սպանության կասկածյալի նկատմամբ դատավարությունը
ՄիջազգայինՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իզմիրում դատական գործընթաց է սկսվում Թուրքիայի քաղաքացի, զինյալ Ալփարսլան Չելիքի նկատմամբ, ով մեղադրվում է ապօրինաբար զենք պահելու ու կրելու համար:
Ավելի վաղ նրա վրայից հանվել են ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեղադրանքները: Չելիքը դատարանի առջև կկանգնի 7 ձերբակալվածների խմբի կազմում, որոնց հանդեպ ներկայացվել են նմանատիպ մեղադրանքներ:
Նրանց մոտ հայտնաբերվել են «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներ, ատրճանակներ, հրացաններ: Չելիքին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի զենքի ապօրինի պահման համար:
Չելիքը չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, որ այդ զենքը չի պատկանել իրեն: