Թուրքիայում կրկին զինվոր է սպանվել
ՄիջազգայինԹուրքիայի Բիթլիս նահանգում թուրք ուժայինների կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ինքնաշեն պայթուցիկ է գործի դրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պայթյունի հետևանքով մահացել է մեկ զինվոր, վիրավորվել են երկուսը:
Պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով Բիթլիսում որոնողական լայնածավալ գործողություններ են սկսվել: