Հայ բասկետբոլիստների դիմումը երկրպագուներին
ՍպորտՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը, փոխանցում է Հայաստանի հավաքականի բասկետբոլիստների ուղերձն իրենց երկրպագուներին:
«Հարգելի հայեր, երկրպագեք մեզ, որովհետև մենք 4եզ ոսկե մեդալներ ենք պարգևելու: Մենք սիրում ենք Երևանը և Հայաստանը: Մենք խաղում ենք հանուն ձեզ և ձեր երկրի: Շնորհակալություն ենք հայտնում մեզ աջակցելու համար: Եկեք Մոլդովա և երկրպագեցեք մեր հավաքականին»-ասել են Հայաստանի հավաքականի բասկետոբոլիստները:
Ազգային ընտրանու առաջին հանդիպումը կկայանա Քիշնևում հունիսի 28-ին ժամը 19:15-ին, այն ցուցադրվելու է «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում: