ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ չի վարի նախքան նրա դուրս գալու շուրջ պաշտոնական ծանուցումը
ՄիջազգայինԵվրամիությունը Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ չի վարի, քանի դեռ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան պաշտոնական ծանուցում չի ստանա հանրակցության կազմից նրա դուրս գալու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Ոչ մի նոր բանակցություն չի լինի մինչեւ 50-րդ հոդվածի համաձայն պաշտոնական ծանուցում ստանալը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: