Բրիտանական պարտատոմսերի եկամտաբերությունն ընկել Է 1703 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ
ՄիջազգայինԲրիտանական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը՝ 18-րդ դարում դիտարկումների սկսվելուց ի վեր առաջին անգամ ցած Է իջել տարեկան մեկ տոկոսից: Ինչպես տեղեկացվում է հունիսի 27-ին դրա վրա ուշադրություն Է հրավիրել Sky News-ի մեկնաբան Էդ Քոնվեյը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նրա խոսքով՝ հասկանալի չԷ, թե դա ինչ Է նշանակում՝ հավատ Բրիտանիայի կառավարության նկատմամբ, թե պարզապես ներդրողների զանգվածային փախուստ Էլ ավելի բարձրռիսկային ակտիվներից:
Մեծ Բրիտանիայի՝ մարման տասնամյա ժամկետով պարտատոմսերի եկամտաբերության տվյալներն առաջին անգամ հրապարակվել են 1703 թվականին:
Միաժամանակ Forex-ի շուկայում ֆունտ ստեռլինգի փոխարժեքը գահավիժել Է մինչեւ 31-ամյա առավելագույնը՝ կազմելով 1,327 ամերիկյան դոլար:
Աշխարհի ֆոնդային շուկաներում փլուզումը շարունակվում Է երկրորդ օրն անընդմեջ՝ հունիսի 24-ի համատարած անկումից հետո՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջն անցկացված հանրաքվեի ֆոնին: Բաժնետոմսերի գլոբալ շուկայի կապիտալացման մեջ կորուստների ընդհանուր գումարը գերազանցել Է երկու տրիլիոն դոլարը: Եվրոպայում ֆոնդային ինդեքսները կտրուկ իջել են 3 – 7 տոկոսով: