Խուանֆրանը աջակցում է Վիսենտե Դել Բոսկեին
Սպորտ«Եվրո 2016»-ում ձախողվելուց հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին աջակցության խոսքեր է ասել թիմի եզրային պաշտպան Խուանֆրանը: «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստը նշել է, որ միայն լավ խոսքեր կարող է ասել մարզչի հասցեին: Ֆուտբոլիստի խոսքով, հավաքականի բոլոր խաղացողները համաձայն են Դել Բոսկեի ցանկացած որոշման հետ:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է « Football Italia»-ն:
Եվրոպայի առաջնության ավարտից հետո լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Դել Բոսկեն հեռանալու է զբաղեցրած պաշտոնից: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ ոչինչ չի հայտնում հավաքականի մարզչի հետ կապված