Յունկերը հորդորել Է ԵԽ-ի «եվրասկեպտիկներին»՝ վայր դնել պատգամավորական մանդատները
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հունիսի 28-ին հորդորել Է Եվրախորհրդարանում բրիտանացի «եվրասկեպտիկներին»՝ վայր դնել պատգամավորական մանդատները՝ նկատի առնելով Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքները:
«Սրանք ձեր վերջին ծափահարություններն են այստեղ, եւ ինչ-որ չափով ես իսկապես զարմացած եմ, որ դուք այստեղ եք: Դուք հանդես եք գալիս դուրս գալու օգտին: Մեծ Բրիտանիայի ժողովուրդը քվեարկել Է դուրս գալու օգտին, դուք ինչո՞ւ եք այստեղ»,-ասել Է նա՝ դիմելով ԵԽ-ի առանձին պատգամավորների, որոնք ծափահարություններով եւ բացականչություններով իրենց բացասական վերաբերմունքն են դրսեւորել Յունկերի ճառի նկատմամբ:
Նա Բրյուսելում ելույթ Է ունեցել Եվրախորհրդարանի արտահերթ նստաշրջանում, որը նվիրված Էր Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին:
Յունկերի խոսքով՝ ինքը «չի թաքցնում տխրությունը» բրիտանացիների որոշման կապակցությամբ, բայց վստահ Է, որ ԵՄ-ն կարող Է նոր դինամիկա ձեռք բերել՝ չկորցնելով գործընկերային հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: