ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք է առավելագույնս կառուցողական լինի. Քեմերոն
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք Է հնարավորինս կառուցողական լինի:
Այդ մասին հունիսի 28-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը ժամանել Է Բրյուսել՝ ԵՄ-ի գագաթնաժողովին:
«Եվ ԵՄ-ի գագաթնաժողովում կհայտարարեմ, որ Մեծ Բրիտանիան դուրս Է գալիս ԵՄ-ից, բայց այդ գործընթացը պետք Է այնքան կառուցողական լինի, որքան դա հնարավոր Է, եւ ես հավատում եմ, որ նման արդյունքը հնարավոր Է,-արձանագրել Է Քեմերոնը:-Մենք չենք պատրաստվում թիկունք դարձնել Եվրոպային: Նրանք մեր հարեւաններն են, բարեկամները, գործընկերներն ու դաշնակիցները»:
«Մենք ձգտելու ենք ԵՄ-ի հետ ամենասերտ հարաբերությունները հաստատել առեւտրի, համագործակցության եւ անվտանգության բնագավառում»,- հավաստիացրել Է Մեծ Բրիտանիայի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: