Բասկետբոլի Հայաստանի ընտրանին հաղթեց Մոլդովայի թիմին
ՍպորտՄոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ 1-ին տուրում Հայաստանի ազգային ընտրանին մրցել է Մոլդովայի ընտ րանու հետ: Հայ բասկետբոլիստները հիանալի հանդիպում անցկացրեցին և կարողացան 83:64 հաշվով հաղթել Մոլդովայի ընտրանուն:
Հայ բասկետբոլիստները մրցակցին գերազանցեցին բոլոր քառորդներում` 18:11, 23:19, 19:17 և 23:17: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր՝ վաստակած 24 միավորով: Տիգրան Գյոկչյանի գլխավորած հավաքականն իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է վաղը:
Մեր ընտրանու մրցակիցն այս անգամ կլինի Անդորայի հավաքականը: